Monday, October 5, 2009

«Ոսկէ Ծիրան»-ի եւ «Սահման» ֆիլմի մասին



Մի քանի ամիս առաջ, Երեւանում անց կացւեց «Ոսկէ Ծիրան» կինօփառատօնի հինգերորդ շրջանը: Դրա «Հայկական համայնապատկեր» բաժնում նաեւ ցուցադրւեց իմ «Թեհրանը լուսանկարներում» վաւերագրական ֆիլմը, եւ այդ առիթով ես էլ մի քանի օր փառատոնի հիւրն էի: Այդ օրերին առիթ ունեցայ դիտելու փառատօնի նախագահ Յարութիւն Խաչատրեանի «Սահմանը» ֆիլմը, որը մրցանակներ է շահել միջազգային զանազան փառատօներում: Ֆիլմը չհաւանեցի, ոչ էլ ֆիլմի ցուցադրաման ձեւը: Այդ մասին գրել եմ երեւանի «Անկախ» շաբաթաթերթում: Փառատօնի մասին իմ տեսակէտներն եմ յայտնել նաեւ  «Ազգ» օրաթերթի հետ մի հարցազրոյցում: Հիմա մտածում եմ, այդ երկու հրապարակւած արտայայտութիւններում, ընդգծել են միայն փառատօնի թերութիւնները, եւ ստեղծել անրադար դատողութեան տպաւորութիւն: Իրականում համոզւած եմ, որ «Ոսկէ ծիրան»-ը կարեւոր մշակութային դէպք է եւ իր կարճ կեանքի ընթացքում յաջողել է Հայաստանում աշխուժութիւն եւ հետաքրքրութիւն ստեղծել կինոյի նկատմամբ: Դրանից բացի, ընդհանուր առմամբ ժամանակակից եւ օրւայ միջազգային մտախելակերպին համապատասխանող մօտեցումներ ունի, եւ հեռու է նեղ ազգայնամոլականութիւնից, որը տիրում է երկրի մշակութային կեանքին:

1 comment:

  1. Ազգի լինքը մօռացել ես:

    ReplyDelete