Monday, October 5, 2009

«Արարատ» մարզաւանի ու «Հայ ակումբ»-ի շէնքերի ճարտարապետը Թեհրանում

Անցեալ շաբաթ Թեհրանում էր գտնւում ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանը, որն արդէն տարիներ է բնակւում է Գլենդէլում: Նրա ճարտարապետական գործերից են Արարատ մարզաւանի եւ Հայ ակումբի շէնքերը, որի դահլիճում էլ տեղի ունեցաւ նրա մեծարման երեկոն: Ռոստոմը իրական արւեստի մարդ է, որի կարեւորութիւնը ոչ աւելի պակաս է քան Մարքո Գրիգորեանինը, սակայն շատ աւելի քիչ է ծանօթ հանրութեանը: Դրա պատճառներից մէկը նրա համեստոթիւնն, եւ այն, որ իրեն գովազդելով շատ քիչ է հետաքրքրւած: Ակումբի հանդիսութեան վերջում, երբ խօսելու հերթն հասաւ նրան, միայն արտասանեց Հ. Ա. Սայէիի հետեւալ տողերը.

نمی دانم چه می‌خواهم  بگویم
زبانم در دهان باز، بسته است
در تنگ قفس باز است، افسوس
که بال مرغ آوازم شکسته است
نمی‌ دانم چه می‌خواهم بگویم

Ռոստոմի Թեհրանի այցի մասին կարող էք կարդալ «Յոյս»-ի վերջին համարում:

Հայ ակումբի ծրագրում ելոյթ ունեցողներից` Դր. Սարեմին, հետաքրիր բան ասաց. նա ասաց` առաջին անգամն էր ներկայ լինում հայ ակումբի սրահում, թէեւ տարիներ շարունակ անցել էր շէնքի առջեւից եւ, որ շէնքի դրսից անցնողը չի կարող երեւակայել ինչ հոյակապ գեղեցիկ սրահ է այդ սովորական համեստ պատերի հետեւում: Նա դա նմանեցնում էր իրանական ճարտարապետութեան մէջ Ներսի ու դրսի, անդարունի-ի եւ բիրունի-ի, հասկացողութեան հետ. նոյնն է իրնական մի շարք աւանդական շէնքերում, որոնց դրսից չես կարող երեւակայել ինչ գեղեցկութիւն է թաքնւած ներսում: Սակայն, եթէ աւանդական ճարտարապետութեան մէջ, համեստ պատերը թաքցնում են մեծահարուստի անձնական կեանքը դրսի աշխարհից, մեր դէպքում, դրսի ու ներսի այսպիսի առանձնութիւն, այն իրականութիւնը, որ մարդիկ անցնում են հայ ակումբի կամ Արարատի դռան առջեւից եւ երբեւէ չեն այցելում կամ առիթը չունեն այցելելու ներսը, վկայում է այն իրականութեան, թէ ինչպիսի մեկուսացման է ենթարկւել, կամ ինքն իրեն ինչպիսի մեկուսութեան է ենթարկել, մեր համայնքը:

No comments:

Post a Comment